Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ. armeniasputnik.am

Այսօր` հուլիսի 26–ին, ժամը 18։00–ի սահմաններում երկու մեքենա է այրվել Երևանում։ Միջադեպը տեղի է ունեցել Սարյան փողոցում։

KIA մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է։ Դրանից կրակը տարածվել է երկրորդ մեքենայի՝ Nissan Tilda-ի վրա, որը կայանված է եղել հետևում։

Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։