
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Պատերազմի, պարտության և կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։ Դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»։