Թվային տեղեկատվությունը փոխանցելու համար Ռուսաստանում «ժամանակի կապսուլա» են ստեղծում
Advertisement 1000 x 90

Թվային տեղեկատվությունը փոխանցելու համար Ռուսաստանում «ժամանակի կապսուլա» են ստեղծում

Ռուսաստանցի մասնագետները մտադիր են «ժամանակի կապսուլա» ծառայություն մշակել ժառանգներին թվային տեղեկատվություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակի մամուլի ծառայությանը։

«Ռուս մշակողները բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ «ժամանակի կապսուլա» են ստեղծում։ Այն թույլ կտա պաշտպանված ռեժիմով պահպանել թվային տվյալներն ու ակտիվները` սոցցանցերի գաղտնաբառերից մինչև բիթքոինի դրամապանակի բանալիները, և տարիներ անց դրանք փոխանցել ժառանգաբար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագծի ղեկավար Դմիտրի Իզվեկովի խոսքով` ներկա պահին ստեղծվում է նախագծի կայքը, որտեղ օգտատերերը կկարողանան պահել ողջ անհրաժեշտ տեղեկությունը ծածկագրված տեսքով` որոշակի ժամանակ անց կոնկրետ մարդկանց այն փոխանցելու պայմանով (նվազագույնը 6 ամիս հետո)։

Գաղտնաբառերից բացի, «ժամանակի կապսուլայում» կարելի է թողնել լուսանկարներ, տեքստեր, տեսաուղարձներ կամ թանկարժեք իրերի գտնվելու վայրի կոորդինատները` դրանք հետագայում ժառանգաբար փոխանցելու համար։

armeniasputnik.am