Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ շատ տարիներ առաջ հարցրեցին Հրանտ Մաթեւոսյանին, թե ինչո՞ւ էլ չես գրում վարպետ, Հրանտը պատասխանեց՝ «որովհետեւ ես կորցրել եմ այգու նստարանին նստած գիրք կարդացող իմ աղջնակին»։
Այդ «այսօր»-ը շատ երկար ձգվեց։
Մենք էդպես էլ չկարողացանք հասկանալ, որ ինչքան էլ ապրում ենք գժական ու նաեւ գրական «ֆասթֆուդյան» ժամանակներում, լավ գիրքը սիրո պես մի բան է, որ պիտի վերցնես ձեռքդ, շնչես, կարդաս ու նա պիտի մնա քո արյան մեջ, ինչպես մեզանից շատերի արյան մեջ է Աստվածաշունչը, Ջոյսը, Էլիոթը, Ֆոլքները, Բուքովսկին ու էլի շատերը։ Որովհետեւ լավ գրականությունը փոխում է քո արյան բաղադրությունը ու աշխարհին եւ մարդկանց նայելու քո հայացքը, ուրիշ ու տարբերվող հայացքը՝ ինչպես Ուորլըս Սթիվենսի՝ «Կեռնեխին նայելու 13 եղանակը»։
Ու ահա ամռան այս շոգին Newmag Summer Fest-ի տարվա գլխավոր իրադարձությունը՝ գրքի, գիրք կարդալու, գրքի մասին խոսելու, գրքի մասին պատմելու ու գրքի մասին մտածելու ֆանտաստիկ օր էր։
Newmag-ի հրատարակած առաջին գիրքը, որը ես կարդացել եմ՝ Ռեյչըլ Հոլիսի՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն էր։ Ու հիմա, էս մեր խելագար ու «սյուռ» ժամանակներում ամեն առավոտ ես ինձ ասում եմ՝ «աղջիկ ջան, ուշքի արի»։
Ու պատկերացրեք՝ օգնում է։
Հրաշալի օր էր, ու ապրեն Արտակը, Գոհարն ու բոլորը»։