Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է.

«Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ։ Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իմ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

Քանի որ իրավունք չունեմ հարցաքննության մանրամասների մասին հայտնելու, միայն նշեմ, որ զրույցն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հետագա ընթացքից կհասկանամ միտումները»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158432125523831

 



Նման նյութեր