«Ո՞նց կարող է պատվաստվմանը դեմ մարդուն ինչ-որ թատրոնի տոմս գայթակղի։ Մարմնի ո՞ր մասով է մտածել առաջարկի հեղինակը»
Advertisement 1000 x 90

«Ո՞նց կարող է պատվաստվմանը դեմ մարդուն ինչ-որ թատրոնի տոմս գայթակղի։ Մարմնի ո՞ր մասով է մտածել առաջարկի հեղինակը»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ թվում է, այն նույնն մարդն է խորհուրդ տվել թատրոնի տոմսեր բաժանել պատվաստվողներին, որը որ ղեկավարում էր հակածխախոտային արշավը։ Ինչ–որ պամպերս ջինսերով(ոտքերի արանքը արևելյան մոլլաների նման կախ ընկած համակցմամբ) պատանիներ, անկանոն շարժումներով փորձում էին մարդկանց համոզել, որ ծխելը մոդայիկ չէ։ Հավատացեք, դա տեսնելուց հետո բուռն մղում էր առաջանում ծխելու։

Հիմա էս պատվաստումները։ Ասենք ո՞նց կարող է պատվաստվմանը դեմ մարդուն ինչ-որ թատրոնի տոմս գայթակղի։ Մարմնի ո՞ր մասով է մտածել առաջարկի հեղինակը։

Պատվաստումը, ոչ միայն քովիդի պարագայում, այլ ընդհանրապես` ծաղիկ, կարմրուկ, խոզուկ ու շարք այլ հիվանդությունների պարագայում, գիտության ձեռքբերումն է։

Թատրոնն ու մշակույթը նույնպես աշխարհայացքային ձևեր են, բայց հակադիր ձևեր։ Ոնց որ ինձ ասեն` ծխելդ թող, քեզ կակա կտանք։

Իսկ համացանցը շատ ճիշտ է անում, որ ծաղրում է։ Կրեատիվ լինելու համար միտք ու երևակայություն է պետք, թե չէ թատրոնի տոմս, հա թատրոնի տոմս»։



Նման նյութեր