Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում։ Մարդիկ բողոքում են նախագահի վարած կորոնավիրուսային քաղաքականության, մասնավորապես` պարտադիր պատվաստման դեմ։ Թվում էր՝ հենց այս պատճառով Մակրոնը պետք է հայտնվեր սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում, բայց ե՞րբ են մարդիկ լուրջ հարցերը նախընտրել հումորից։ Երևի երբեք։
France revolts against Macron pic.twitter.com/px9BxhWxMw
— Willem Middelkoop (@wmiddelkoop) July 24, 2021
Այսօր Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ այցելել է Պոլինեզիայի Մարկեսասյան կղզիներ (հայտնի է նաև որպես Թաիթի): Կղզու բնակիչները Մակրոնին դիմավորել են տեղական ավանդույթներով՝ 600 պարողով, ավանդական հագուստով և տեղական երաժշտությամբ։ Նախագահին անգամ նոր անուն են տվել՝ Te Haka Iki Taaoa, որը տեղացիների լեզվից թարգմանվում է որպես «մեծ առաջնորդ, որը հեռուն կգնա»:
Բայց այս ամենը չէ, որ գրավել է սոցցանցերի ակտիվիստների ուշադրությունը։ Տեղացիները ևս մեկ ավանդույթ ունեն՝ կարևոր հյուրերի պարանոցին ծաղկեշղթա են կախում։ Պարզվում է՝ որքան շատ, այնքան լավ։ Մակրոնի վզից մոտավորապես յոթ ծաղկեշղթա են կախել, համացանցում էլ ինչ-որ մեկը որոշել է արդեն բավականին զվարճալի պատկերը ուռճացնել և տարածել տեսանյութ և լուսանկար, որում Մակրոնը ոտքից գլուխ ծաղկեշղթաների մեջ է։
https://twitter.com/HerremaTjeerd/status/1420002475680145411
Բացի տարածված նկարից, կա նաև մեկ այլ լուսանկար՝ այլ անկյունից, որում երևում է՝ որքան ծաղկեշղթա է եղել Մակրոնի վրա իրականում
Emmanuel Macron Nuclear Superchad! “France has one chance on greenhouse gas emissions: It’s nuclear.” https://t.co/qQkyZz7huP
— Angelica 🌐⚛️🇹🇼 (@AngelicaOung) July 27, 2021
Բայց ուրախ լուրի ֆեյք լինելը չի կանգնեցրել հանրությանը քննարկումներից, և Twitter-ում առավոտվանից խրախճանք է։
https://twitter.com/LucasDlppp/status/1420001789525561355
««Ինչի՞ ա Մակրոնը քողարկվում որպես մոլախոտերի թագավոր։ Նոր բա՞ն ա եղել. տեղյակ չենք», «Էս նկարը սպանում ա ինձ», «Պարոն Մակրոն, Ձեզ մենակ պետք էր քիթը հանել շնչելու, ուղեղն էլ պետք չէր», «Էս ես եմ` եսիմ ում հարսանիքին տժժալուց հետո», «Երբ ինձ ասում են՝ սովորական բան ա, եսիմ ինչ չհագնես»,«Էս տեմպերով ամսվա վերջում Մակրոնը թուփ կդառնա»», –գրում են մարդիկ։
*it’s only a casual event, don’t overdress*
me:#Macron #Tahiti 🇵🇫🇫🇷🌸 pic.twitter.com/N8RRhaBNZK
— Gert Huskens (@gerthuskens) July 26, 2021
Որոշ կատակասերներ էլ նմանություններ են տեսել Մակրոնի և այս պերսոնաժների միջև ու համադրել նկարները։
https://twitter.com/WonderJess_/status/1419963843317485574
Իսկ իրականում Ֆրանսիայի նախագահը շատ գոհ է եղել իր այցից։ Նա անգամ ողջունել է տեղացիներին իրենց լեզվով և մինչև օրվա վերջ չի հանել իր վրայից ծաղիկները։