Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 229 370: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 մարդ, կատարվել է 1 322 177 թեստավորում (+ 6932), առողջացել են վարակվածներից 219 379–ը (+99): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպք չի գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4597 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ևս չի ավելացել, այն 1116 է։