«Բա նիկոլն ու նիկոլականներն ասում էին, որ Արցախը տվեցինք, որ կյանքեր փրկենք. բա պատերազմից 8 ամիս անց էլի զինվոր ա զոհվում. սե՞նց եք կյանքեր փրկում». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Բա նիկոլն ու նիկոլականներն ասում էին, որ Արցախը տվեցինք, որ կյանքեր փրկենք. բա պատերազմից 8 ամիս անց էլի զինվոր ա զոհվում. սե՞նց եք կյանքեր փրկում». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանական հարձակման հետևանքով 3 զոհերից մեկը՝ Դավիթ Քոչարյանը, Տավուշի մարզի Չինչին գյուղից էր, 44–օրյա պատերազմի մասնակից։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի չարաբաստիկ օրվանից մինչ էսօր նիկոլն ու նիկոլականներն ասում են, որ կանգնացրել են պատերազմը, թուղթը ստորագրել են, որ ողջ մնացած զինվորների կյանքեր փրկեն։ Սե՞նց եք կյանքեր փրկում։ Պատերազմից 8 ամիս անց սահմանին զինվոր ա զոհվում չգիտես թե ինչի համար։ Հիմա էլ հո ձեր ատելի Արցախը պաշտպանելով չեն զոհվում, որ հելնեք, էշ-էշ դուրս տաք, ասեք՝ դե ադրբեջանական հողեր էին։

Հիմա արդեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի դիրքերում են զոհվում, հիմա էլ սա ձեր հետ կապ չունի՞։ Հիմա ինչի՞ են զոհվում տղերքը, ո՞վ կարա բացատրի։ Բա Արցախը տվեցիք, որ փրկեք էդ կյանքերը։ Արցախը հանձնեցիք հանգիստ ու լավ ապրելու խոստման դիմաց։ Բա ինչի՞ հանգիստ ու լավ չեք ապրում։ Ինչի են Արարատի մարզից սկսած մինչև Սյունիք ու Գեղարքունիք ամեն օր կրակոցի ձայներ լսվում էն դեպքում, երբ վերջին 30 տարում արարատցին չգիտեր, թե ինչ բան ա ПК-ի կրակահերթը։

Գիտե՞ք ինչի, որովհետև, ոնց Չերչիլն էր ասում՝ եթե երկիրը, ընտրություն կատարելով պատերազմի և խայտառակության միջև, ընտրում է խայտառակությունը, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։ Դուք ընտրեցիք խայտառակությունը, դուք խայտառակվեցիք, երբ ուրախացաք Արցախը, Արցախի համար զոհված տղերքին ուրացաք, դարձաք անհայրենիք ու անսրբություն զանգված, դրա համար էլ հիմա այսպես եք հատուցում…»:



Նման նյութեր