«Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի». Վարդան Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի». Վարդան Հարությունյան

Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի։

Իսկ մենք հպարտանում ու՝ արդեն երկու օր է՝ հպարտությամբ տարածում ենք, թե․ «դիրքում հերոսացած մեր տղաների զենքերի մեջ չի եղել ոչ մի փամփուշտ, կռվել են մինչեւ վերջին փամփուշտը»։ Որքա՞ն կարելի է բանակ ունեցող երկրի ժողովրդին պարտիզանա-տեռորիստա-ֆիդայական այս հերոսապատումներով կերակրել։

Իսկ որ դիրքում եղած զինվորի փամփուշտը չպետք է ավարտվի, որ անխափան մատակարարում պետք է լինի, որ դիրքը՝ դիրք, իսկ սահմանը սահման պետք է լինեն՝ կարեւոր չէ։

Կարեւորը գեղարվեստա-թատերական մասն է, որ պրոպագանդիստները պետք է ապահովեն՝ արդարացնելու համար զինվորի մահը։

Վարդան Հարությունյանի էջից



Նման նյութեր