Մինչ Երասխում և Վարդենիսում շարունակվում է ադրբեջանական ագրեսիան, ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հանգիստն է վայելում Կիպրոսի Պրոթարաս թանկարժեք հանգստավայրի հյուրանոցներից մեկում:
Մեր աղբյուրների համաձայն, նա Երևանից Լառնակա է թռել Georgian Airlines-ի չարթերային չվերթով՝ ընդ որում, որպեսզի գրեթե երկու ժամանոց թռիչքը հարմարավետ լինի՝ նախընտրել է բիզնես կլասը: Սինանյանը վերջին վայրկյանին է մտել ինքնաթիռ, որպեսզի էկոնոմով ճանապարհորդող «շարքային մահկանացուները» չտեսնեն իր իշխանական շուքը: Հավելենք նաև, որ ՀՀ-ում պաշտոնապես աշխատանք ունեցող Սինանյանի արձակուրդը հրամանագրվում է վարչապետի կողմից, սակայն կառավարության կայքում մենք այդպես էլ չգտանք նման հրամանագիր: Հնարավոր է, որ Սինանյանը «սամավոլկայի» մեջ է: