Ստելլա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլին հաջողվեց հասարակության մի որոշ հատվածի վախեցնել «նախկիններով», նախկիններն էլ ընտրություններին մասնակցելով կամա թե ակամա այդ դիսկուրսը վառ պահեցին։
Խնդիրը հետևյալն է, որ ներկաները ապիկար են, բայց մարդիկ նախկիններին էլ չեն ընտրում, որովհետև նախկիններին ատում են ավելի շատ, քան սիրում են սեփական երեխեքին։ Ապագան էլ մշուշոտ է, որովհետև նոր ձևավորվող քաղաքական ուժերը հանրությանը առաջարկելու ոչինչ չունեն։ Նիկոլի կեղծ ու պոպուլիստական «իզմերին» պետքա հակադրել ավելի ուժեղ «իզմեր», մեզ իրոք պետք է նոր ազգայնական շարժում ձևավորել, որը կունենա հստակ գաղափարախոսություն, հստակ ծրագիր, հստակ թիրախներ։ Հասկանում եմ, որ մարդիկ կան` հիմա նախընտրում են կուշտ փորը, այլ ոչ թե հայրենասիրությունը, բայց վստահ եմ, որ հասարակությանը այս խայտառակ թմբիրից կարող է հանել միայն ծայրահեղ ազգայնական հոսանքը։