Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Տավուշյան բախումներից հետո բոլորը բոլորի հետ երկկողմ և եռակողմ շփումների մեջ են։
Մոսկվան, Անկարան և Բաքուն շատ ակտիվ են։ Շփվում են առաջին դեմքերի մակարդակով։ Երևանը չկա այս շփումներում։
Այս ամենի ֆոնին աչք է ծակում այն հանգամանքը, որ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել ՀՀ ղեկավարի ու ՌԴ նախագահ Պուտինի միջև (դատելով ամենից՝ Կրեմլը Հայաստանի հետ շփվում է երկու խողովակով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ արտաքին գործերի նախարարություն)։ Փաշինյանին հաջողվել է միայն այլ առիթով հանդիպել ՌԴ վարչապետին։ Մեկ էլ՝ հարցազրույց տալ ռուսական հեռուստաընկերությանը և ապացուցել, որ հակառուսականության առումով, պատկերավոր ասած, ուղտ չէ։ Բայց սա նոնսենս է և ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա են ռազմավարական դաշնակից երկրների առաջին դեմքերի հարաբերությունները։ Սա հետանկախական շրջանում արձանագրված հայ–ռուսական հարաբերությունների պատմական մինիմումն է»: