«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ

Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է Ադրբեջանին տրամադրել միջանցք դեպի Նախիջևան:

Հիմա ըստ կառավարության ղեկավարի պաշտոնակատարի, Ադրբեջանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից և Սյունիքով տրամադրի միջանցք դեպի Նախիջևան:

ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք

Շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ:

Դե փրկված կյանքերի մասին էլ չեմ խոսում…»:



Նման նյութեր