Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից.
«Այս վտանգավոր արկածախնդրությունը կարող է թանկ նստել երկրի վրա
Արտաքին քաղաքականության և անվտանգության մասին Նիկոլ Փաշինյանի ելույթները մշտապես պրիմիտիվ են եղել ու վերլուծության տեսակետից՝ անհետաքրքիր։
Բացառություն չէ նաև Փաշինյանի այսօրվա ելույթը։
Վարչապետը հայտնվել է փակուղու մեջ՝ բազմաշերտ, ինչն էլ պատճառ է դառնում նրա հակասական գնահատականների։
Մի կողմից, նա խոսում է տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդական առաքելություն հրավիրելու հնարավորության, մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանագծում ռուսական սահմանապահ հենակետերի տեղակայման անհրաժեշտության մասին։
Փաշինյանը փորձում է՝ մի կողմից, Պուտինի վրա «ծախել» Արևմուտքից եկեղ ազդակները, մյուս կողմից՝ հակառուսական որոշակի տրամադրություններով սիրաշահել Արևմուտքին։
Այս վտանգավոր արկածախնդրությունը կարող է թանկ նստել երկրի վրա, մանավանդ պարզ չէ՝ երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ սեփական իշխանության երկարաձգումն է հուզում Փաշինյանին»։