«Այս անհասկանալի պերսոնաժին պետք է բացատրել, որ զենքը, որը մեզ հորդորում է վերցնել, իրենց հայրենադավ իշխանությունը պիտի տա». Արսեն Բաբայան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս անհասկանալի պերսոնաժին պետք է բացատրել, որ զենքը, որը մեզ հորդորում է վերցնել, իրենց հայրենադավ իշխանությունը պիտի տա». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.

«Դատելով դահլիճից պարզ է դառնում, որ այս մարդը պատգամավոր է: Դատելով դատարկ հայացքից ակնհայտ է դառնում, որ իշխանական պատգամավոր է:

Չգիտեմ էլ նոր խորհրդարանում կա՞ այս պերսոնը:

Դուք հլը այս դատարկախոսի «մտքին» հետևեք: Սա համոզված է, որ Հայրենիքի պաշտպանությունը ոչ թե իշխանության, այլ՝ ընդդիմության գործն է:

Այս անհասկանալի պերսոնաժին պետք է բացատրել, որ զենքը, որը մեզ հորդորում է վերցնել, իրենց հայրենադավ իշխանությունը պիտի տա: Այս տարօրինակ սուբյեկտին հիշեցնել է պետք, որ ամիսներ առաջ «Հայրենիք» զորախումբը պաշտոնապես դիմել է ՊՆ-ին հայտնելով, որ պատրաստվում է մեկնել ՀՀ սուվերեն տարածքի սահմանների պաշտպանության և դրա համար անհրաժեշտ է զենք: Մեր այդ դիմումը հենց այս տխրահռչակի ազգադավ իշխանությունը մերժել է:

Երանի ինձ, որ չդարձա պատգամավոր ու սրանց նմաններին հաճախ տեսնելու առիթ չեմ ունենալու»:



Նման նյութեր