ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- նշում են ՊՆ-ից: