«Կարևորը պատերազմ չլինի ասելով, առանց պատերազմի զիջում ենք ամեն ինչ` տարածք, անկախություն, ապրելու իրավունք…». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Կարևորը պատերազմ չլինի ասելով, առանց պատերազմի զիջում ենք ամեն ինչ` տարածք, անկախություն, ապրելու իրավունք…». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի կողմում Ռուսաստանն է, մյուսում թուրքիան։ Հանդիսատեսի մոտ ստեղծում են թվացյալ տպավորություն, թե իրար հետ լավ հարաբերություններ ունեն։ Իրականում անզիջում պայքար են մղում Հայաստանում և տարածաշրջանում ազդեցության համար։ թուրքերը փողեր են փորձում լցնել Հայաստան, Ռուսաստանն էլ` զորք։ թուրքը ադրբեջանով ա ռուսին նեղում, ռուսն էլ Սիրիայով ու Աֆղանստանով թուրքին։

ԱՄՆ հասել է իր նպատակին` ռուսը ընտրությունների նախաշեմին զբաղված է արտաքին ճակատների սպասարկմամբ, ինչը լուրջ խանգառող հանգամանք է և կարող է ազդեցություն ունենալ սեպտեմբերին սպասվող ընտրությունների վրա։

ադրբեջանը հասկանում է, որ ռուսն այս պահին միանշանակ չի գնալու թուրքիայի հետ պատերազմի ու դրանից օգտվելով, բզկտում է Հայաստանի սահմանները։

Եվ ու՞ր ենք այս ամենում մենք։ Մենք չկանք, մեռել ենք…

Կարևորը պատերազմ չլինի ասելով, առանց պատերազմի զիջում ենք ամեն ինչ` տարածք, անկախություն, ապրելու իրավունք…

Մենք այլևս անգիտակից մահապարտների երկիր ենք։ Մահանում ենք ոչ թե հանուն գաղափարի, այլ գաղափարի բացակայության պատճառով…

Մենք չգիտենք թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում և որն է մեր ազգային գաղափարախոսությունը։

Մենք ապրում ենք…»:



Նման նյութեր