«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ

Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար: