Երեկ Արմավիր ՔԿ հիմնարկում ակամայից հայտնվեցի սարսափելի մի իրողության մեջ։ Կալանավորի խնդրանքով էի գնացել։ Երկու ամսից ավել այս հանդիպումը չէր կայանում։
Կալանավորի ընտանիքն ասում էր դիմում է գրել հանդիպման համար, իսկ ՔԿ վարչությունիվց ասում էին հրաժարվում է հանդիպել։ Սովորաբար պետի մոտ ես մտնում, արագ և պատշաճորեն կազմակերպովում է հանդիպումը, բայց ոչ երեկ։ Ասեցին պետը չկա, պետի տեղակալըն ասաց, որ ինքը թույլտվությունը չի ստացել, Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա նավիկյանի հեռախոսն անհասանելի էր, նա է կազմակեռրպում հանդիպումները։
Շուրջ 30 րոպե սպասեցնելուց հետո, թույլ տվեցին և ահա արդեն ներսում հասկանալի դարձավ , որ նախապես պլանավորված սցենարի համաձայն խոչնդոտում են հանդիպմանը ամենագռեհիկ ձևերով, չեմ ուզում անդրադառնալ իմ նկատմամբ ծաղրական և արհամարական վերաբերմունքին, գռեհիկ հաարցուպատասխանին, հանդիպման համար նախատեսված սեռնյակները զբաղեցրել էին իրենց աշխատակիցներով, իսկ իմ և հաշմանդամության սայլակին գամված կալանավորի հանդիպումը տեղի ունեցավ զուգարանի, ֆոյեում։
ՔԿ աշխատակիցներից մեկին բերեցին ներս, որ հսկի մեզ, դուռը բաց էին թողել, աղմուկ աղաղակը չէր թողնում լսել կալանավորին, ներքին հեռախոսով նորից կապվեցի պետի տեղակալի հետ, որի ասելուց հետո հսկողը դուրս եկավ։, բայց քիչ անց սկսվեց հոսքը զուգարան, հռհռալով,ու բարձր խոսելով։ Այս ամենը հիշեցնում էր սովետի ժամանակները․ թե ինչպես էր համակարգը միավորվում մեկ անձի դեմ՝ պատրաստ նրան ոչնչացնելու և այս դեպքը ցույց է տալիս, որ մեր կալանավայրերում ոչինչ չի փոխվել, կալանավորն իրենց ձեռքում է, ինչպես ուզեն կվարվեն։ Իսկ, այս կալանավորի հետ արդեն վարվել են, բայց, փաստորեն չեն բավարարվել։
Նա մեղադրվում է սպանության մեջ, բայց չի ընդունում մեղադրանքը։ Երկու տարի առաջ նա հացադուլ է հայտարարել փորձելով պաշտպանել իր անմեղությունը, Նուբարաշեն ՔԿ աշխատակիցները հացադուլի 27-րդ օրը նրան անմարդկային ծեծի են ենթարկել և ահա նա այլևս գամված է հաշմանդամության սայլակին։ Առողջ մարդուն մտցրել են բանտ և հաշմանդամ դարձրել, իսկ կատարողներն, իհարկե ազատության մեջ են ու շարունակում են հսկել իրենց իմացած մեթոդներով։ Հետաքրքիր է իմանալ, պարոն Բադասյանը այս խոշտանգման դեպքը նույնպես իրավաչափ և համաչափ է գնահատել թե, ոչ։ Կամ ինչ էր անում նախարարն իր պաշտոնավարման ընթացքում, երբ կալանավայրում տիրում է այս վիճակը։ Դատախազության մասին ավելորդ եմ համարում խոսել։ Լուռ համագործակցում են։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսսանյանի ֆեյսբուքյան էջից