Իր առաքելությունն ավարտող Ազգային ժողովը վերջին աշխատանքային օրն ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու․ Բորիս Նավասարդյան
Advertisement 1000 x 90

Իր առաքելությունն ավարտող Ազգային ժողովը վերջին աշխատանքային օրն ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի  նախագահ Բորիս Նավասարդյանը, դիմելով իմքայլական մի քանի պատգամավորների, հետևյալ գրառումն է կատարել

«Արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ունեմ։ Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող յոթերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։ Եւ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։ Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը։ Առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։



Նման նյութեր