Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Եթե բանաստեղծը պիտի Ղարաբաղի հարցով զբաղվի, է, 10 օրում կտաք Ղարաբաղը…
«Էսօրվա հայ գրողներին բոլորին գումարես իրար, մի հատ Ֆոլկներ սկի չի լինում, չէ՞։ Ֆոլկներին Ամերիկայում ոչ ոք չի ասել՝ Ամերիկայի հարցերը լուծի՛, մտավորական ես… Եթե էդ մարդը՝ բանաստեղծը, պիտի Ղարաբաղի հարցով զբաղվի, է, 10 օրում կտաք Ղարաբաղը… Եթե պիտի գա, ձեր հարցերով զբաղվի, պիտի իր բանաստեղծությունը վատ գրի, վաղը ձեր էրեխեն կարդա, անգրագետ մեծանա…»։
Արմեն Շեկոյանը էս մասին խոսել ա Ազատություն ռադիոյի 2001 թվականի հարցազրույցում։ Մեկնաբանություններում քիչ հետո կներբեռնեմ ամբողջական աուդիո ֆայլը։ Ավելի ուշ մի հին հարցազրույց էլ կդնեմ, ինձ համար շատ սիրելի, որում Շեկոյանի հետ իր Անտիպոեզիայից ենք կարդում, Շուշան Պետրոսյանն էլ հատուկ «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ»-ն ա երգում, ինչը կպցրել ենք Շեկոյանի «Փոքրիկ տղան շիսոտ տեսավ»-ին»։
Լուսանկարը՝ Aravot.am-ից։