«Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան «օրինական» ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան «օրինական» ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանում ազատ խոսքը, պետական ապարատի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները հասել են ամենացածր մակարդակի վրա։ Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան «օրինական» ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ։

Ազատ խոսքից սկսած, վերջացրած մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից` վտանգված է ամեն բան, և այս ամենը, ի տարբերություն նախկին իշխանությունների կառավարման ժամանակահատվածի` տեղի ունենում միջազգային իրավապաշտպան կառույցների, եվրոպական և ամերիկյան կառույցների լռության ներքո։ Գրեթե չենք տեսնում ժողովրդավարության դասեր տվող և բռնատիրական համակարգ կառուցելու անթույլատրելիության մասին հայտարարություններ վերջինների կողմից։ Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն էլ գրեթե երբեք չի խառնվել նման խնդիրներին։

Իսկ թե ինչու՞ չենք տեսնում այդ հայտարարությունները` տեսնում ենք արցախյան զիջումները և կտեսնե՛նք տարատեսակ Ստամբուլյան կոնվենցիաների վավերացման վերափորձերը»։



Նման նյութեր