Ռուս դերասանուհի, «Comedy Woman» նախագծի նախկին մասնակից Մարինա Ֆեդունկիվը մեկնաբանել է լուրերը, թե նոր ամուսինը ոչ ավանդական կողմնորոշում ունի։ Նրա խոսքերը Telegram-յան ալիքում մեջբերել է Super.ru պարբերականը։
Դերասանուհին հայտարարել է, որ շատ համասեռամոլ ընկերներ ունի եւ եթե, իսկապես, ցանկանար ամուսնանալ ոչ ավանդական կողմոնորոշում ունեղող տղամարդու հետ, վաղուց արած կլիներ։ «Ի՞նչ կարող եմ ասել։ Աստված թող բոլորի աղջիկների այսպիսի համասեռամոլի պարգեւի։ Այնպես որ, լրատվամիջոցներ, զբաղվեց լավ նորություններով»,- կատակել է Ֆեդունկիվը։
«Comedy Woman»-ի աստղի ամուսինը՝ Ստեֆանո Մաջին, խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես մեկնաբանել այդ լուրերը։ Ֆեդունկիվի ամուսինը նշել է, որ լուսանկարները, որոնցում ինքը գրախառնվում է տղամարդու հետ, իրական են, սակայն իրենց միջեւ սիրային կապ չկա։ «Մենք վաղեմի մտերիմ ընկերներ ենք»,- վստահեցրել է նա։
Ավելի վաղ լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել, որունցում Մաջին ժամանակ է անցկացնում իտալացի մոդելյեր եւ ոճաբան Ջովանի Չաչիի հետ, որը բացահայտ համասեռամոլ է։