Հայաստանում հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, առողջացել է 163 քաղաքացի, մահացել՝ 6-ը: Մեկ օրում կատարվել է 6251 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 340 258-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն առողջացման, 4614-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1121 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։