«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանը հանձնելով ննջող հերոսներին՝ պաշտոնյան ներողություն է խնդրել այն ամենի համար, ինչ ինքը չի կարողացել անել». Նաիրի Հոխիկյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանը հանձնելով ննջող հերոսներին՝ պաշտոնյան ներողություն է խնդրել այն ամենի համար, ինչ ինքը չի կարողացել անել». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Կարդացի պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր հրապարակումը՝ պետական անհայտ պաշտոնյան Եռաբլուրում՝ Ալբերտի շիրմաքարին է թողել իր ստացած շքանշանը՝ կից գրությամբ։

Կարդալով նամակը՝ միաժամանակ ցավի, ուրախության, ամոթի ու հպարտության զգացումներ ունեցա։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանը հանձնելով ննջող հերոսներին՝ պաշտոնյան ներողություն է խնդրել այն ամենի համար, ինչ ինքը չի կարողացել անել։ Միաժամանակ Ա․Ս․ ստորագրած անձը չի թաքցրել իր անսահման ցավը, հոգու տառապանքը։ Նամակը կարդալիս իմ կամքից անկախ՝ աչքերս խոնավացան, քանի որ այսպիսի տողեր գրելու համար մարդը միաժամանակ պետք է իր մեջ մեծ ուժ գտած լինի և հսկա ցավ ունենա ուսերին։

Մենք դարձանք գործարքի ու ստի զոհ, և կորցնելով մեր հայրենիքի մի մասն ու մեծ թվով եղբայրների ու քույրերի՝ այսօր ամոթի աչքերով ենք շարունակում ապրել՝ չկարողանալով կանխել այն աղետը, որ պատել է մեր երկիրը և նոր աղետների է տանում։ Այդ ամենի մեջ Ա․Ս․-ի նման համարձակ հայերի քայլերը ուրախության նշույլ են տալիս, որ հայրենիքը դեռ սպանված չէ մեր հայրենակիցների հոգում, որ մեր պայքարն անպայման արդյունք կտա, և մենք բացճակատ կնայենք Ալբերտ Հովհաննիսյանի ու մյուս հերոսների շիրիմներին։

Ես շնորհակալ եմ Ա․Ս․-ին՝ վստահ լինելով, որ նրա նման հայեր պետական համակարգում շատ են, շատ-շատ։ Նրանց մեջ պետք է արթնացնել ոչ թե իշխանությանը, այլ հայրենիքին ծառայելու ոգին»։



Նման նյութեր