Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտից մի քանի զանգ եմ ստացել Մեհրաբի ու Բերդի գնդում ծառայող զինվորների ծնողներից։ Մարդիկ միայն մի հարց ունեին, քանի զոհ ունենք ու ովքեր են։ Պատկերացնում եմ, թե հրամանատարները քանի հազար զանգ են ստացել։ Ու նաև պատկերացնում եմ, թե քանի ծնող են էսօր իրանց երեխու «մահը տեսել» իրենց ամենավատ պատկերացումներում։
Ու սաղ էն պատճառով, որ ինչ֊որ մարզպետ ու ինչ֊որ լրագրողներ փորձել են շատ տեղեկացված երևալ։ Ցույց տալ, իբր իրենք դեմք են, ամեն ինչ գիտեն։
Անկեղծ եմ ասում՝ արդեն ապշում եմ, թե ինչքան կարելի է նույն սխալներն ու բացթողումներն ունենալ։ Հազար անգամ ասվել և հորդորվել է, որ նման դեպքերում չի կարելի մինչև վերջ չհստակեցված ինֆո տարածել։ Զգույշ է պետք լինել ու չխանգարել այն մարդկանց, ովքեր սահմանում իրենց գործն են անում։ Բայց չէ, արի ու տես, որ Տավուշում շատ «ինֆորմացված» մարզպետ ունենք…»: