Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. իսկ հետո նրան սպառնացել են. եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուք. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. իսկ հետո նրան սպառնացել են. եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուք. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը ֆեյսբուք սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացուհի, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում նկարահանել է նրան և մեկ օր անց, երբ նրանց միջև սոցցանցում հերթական շփումն է եղել, այդ օգտատերը պաշտոնյայից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ եթե գումարը չտա, այդ տեսանյութը հրապարակելու է նրա հարազատների ֆեյսբուքյան էջերում: Որոշ ժամանակ անց այլ՝ «Պետրոս Կարապետյան» անվամբ օգտատերը կապ է հաստատել գյուղապետարանի աշխատակցի հետ և սոցիալական ցանցի միջոցով տվել ցուցումներ, թե ինչպես նշված գումարը փոխանցի: Սակայն գյուղապետարանի պաշտոնյան նրան տեղեկացրել է, որ մերկապարի գումար չունի, ընկած են վարուցանքով, առաջիկա օրերին էդ գործերը պրծնի, մի բան կկպցնի, գումարը կտա:

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com