Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին։ Տղաներից բացի Թևոսյանների ընտանիքն այլ զավակներ չունի։
Վահե (1999) և Դավիթ (2001) Թևոսյան եղբայրները Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղից էին, մեկ տարվա տարբերությամբ էին զորակոչվել, ծառայում էին նույն զորամասի նույն վաշտում։ Ավագ եղբայրը՝ դիպուկահար, կրտսերը՝ գնդացրորդ։ Երբ վաշտը վերջին մարտական գործողությանն էր պատրաստվում, հրամանատարը հորդորում էր Դավիթին մնալ, բայց համոզել չի ստացվում․․․
Վահեն ու Դավիթը զոհվում են նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, ՊԲ 3-րդ պաշտպանականի հերոսական 7-րդ հրաձգային վաշտի ողջ անձնակազմի հետ միասին։
…
2021 թվականի հուլիսի 28-ին Վահե և Դավիթ որդիների հետմահու «Մարտական խաչ» շքանշանները ստացել է հայրը։ Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․
Ներեք մեզ…
Արմինա Դովլադբեկյանի ֆեյսբուքյան էջից