
ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված Էդգար Նարայանը 3 օր առաջ` դեկտեմբերի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում տեսահոլովակ էր տեղադրել` «Աղոթք զինվորի» համար վերնագրով։
Աղոթեց այլոց համար, իսկ ինքը զոհվեց հայրենիքի պաշտպանության ընթացքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Էդգար Նարայանը վաղը պետք է արձակուրդի գար Երևան։ Ընտանիքի անդամներն անհամբերությամբ սպասում էին նրան։