Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը հաստատել է, որ աշխատում է «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա, որը թողարկվել է 2004 թվականին, հայտնում է IndieWire-ը:
«Դա «Չարչարանքներ-2»-ը չէ: Այն կանվանվի «Հարություն»,- ասել է Գիբսոնը: Նրա խոսքերով՝ ֆիլմը կենտրոնացած կլինի Քրիստոսի հարության ժամանակաշրջանի վրա:
Դերասանի խոսքերով՝ իրենք ցանկանում են ոչ թե պարզապես Աստվածաշնչյան իրադարձությունները տեղափոխել էկրան, այլ դրանք դիտարկել ավելի ուշադիր:
Հիսուս Քրիստոսի մասին նոր ֆիլմը կդառնա Մել Գիբսոնի առաջին ռեժիսորական աշխատանքը՝ 2006 թվականին «Ապոկալիպսիս» ֆիլմի դուրս գալուց հետո: