ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն ՀՀ առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 7-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: