shamshyan.com -ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 7-ին, վարչական պատասխանատվության է ենթարկվել հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, երբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները կանգնեցրել են նրա ավտոմեքենան և պարզվել է, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել, ինչի համար ՃՈ տեսուչի կողմից դերասանուհին ենթարկվել է 100 հազար դրամ տուգանքի։






