Կրակոցներ Երևանում․ կասկածյալը տուժողի նախկին փեսան է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում․ կասկածյալը տուժողի նախկին փեսան է. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 7-ին Երևանում հնչած կրակոցների փաստով։

Այդ օրը, ժամը 04։00-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել 42-ամյա Հերմինե Ղ-ն և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղում կրակոցներ են արձակել իր տան ուղղությամբ, վնասելով պատուհանների ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապրեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ կրակոցները եղել են նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

Ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Բարսեղյանն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Բարսեղյանը Հերմինե Ղ․-ի նախկին փեսան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: