Շնորհակալ եմ, պարոն կապիտան
Advertisement 1000 x 90

Շնորհակալ եմ, պարոն կապիտան

Հրապարակներից մեկն էի մուտք գործում: ՃՈ մեքենայից իմ մեքենայի պետ.համարանիշները և կանգնելու հրահանգ լսեցի: Կանգնեցի, ՃՈ տեսուչը մոտեցավ.

– Բարև Ձեզ, կապիտան Արամյան: Խնդրում եմ ներկայացրեք փաստաթղթերը:

– Ողջույն: Իսկ ի՞նչ խախտում եմ կատարել (փաստաթղթերը մեկնելով հարցրեցի):

– Այս հրապարակ մուտք գործելիս պետք է զիջեք շրջանաձև երթևեկող մեքենային: Դուք չզիջեցիք:

– Տես է՛… Նիկոլն առաց որևէ մեկին զիջելու ապօրինի մուտք գործեց ռադիոտան շենք և Դուք ոչինչ չասեցիք: Ես ընդամենը մի հրապարակ եմ մտել առանց զիջելու անմիջապես տուգանում եք:

ՃՈ սպան զննող հայացքով նայեց դեմքիս:

– Բայց Դուք ամրագոտին էլ չեք ամրակապել: Չեք պահպանել անվտանգության կանոնները:

– Տես է՛… Նիկոլն Արցախի ամբողջ երկինքը բաց վիճակում, առանց անվտանգության կանոնների պահպանման հազարավոր մարդկանց ուղարկեց պատերազ, իսկ ես ընդամենը ամրագոտին չեմ ամրակապել և անմիջապես տուգանում եք:

– Ես ճանաչեցի Ձեզ, պարոն Բաբայան: Անփորձանք լինեք, բարի ճանապարհ (վերադարձնելով փաստաթղթերս):

– Շնորհակալ եմ, պարոն կապիտան:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր