«Մարդիկ, որոնք ճանաչում են Սողոյան Արմենին՝ տեսականորեն չեն պատկերացնի, որ հնարավոր է նման մեղադրանք առաջադրել այդ տեսակի մարդուն ու կալանավորել 4 անչափահաս երեխաների հորը: Պետք է հաշվի առնվեր նրա տարիները վաստակը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանի ընկերը՝ Կարեն Մաթևոսյանը:
Մասնագիտությամբ բժիշկ Կարեն Մաթևոսյանը, որը նաև հասարակական-քաղաքական գործնեությամբ է զբաղվում ընդգծեց, որ երբեք չի հավատա, որ Արմեն Սողոյանը կարող է կաշառք վերցնել.
«Հարգելի՛ պարոն Գեորգի Կուտոյան, եթե Արմեն Սողոյանը այս երկրում կաշառակեր է , ապա մենք բոլորս կաշառակեր ենք. ձերբակալե՛ք նաև ինձ»,-նշեց Կարեն Մաթևոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: