Գորիսի փոխքաղաքապետերին բերում են Երեւանի Քննչական կոմիտե. փաստաբան
Advertisement 1000 x 90

Գորիսի փոխքաղաքապետերին բերում են Երեւանի Քննչական կոմիտե. փաստաբան

Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին իրավապահ մարմիններն այս պահին Գորիսից տեղափոխում են Երեւանի Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էդգար Արամյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը։

Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաեւ  ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար:

news.am