«Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս». Էդիկ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս». Էդիկ Բաղդասարյան

Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետեւ տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրամատները, քո ինժեներական աշխատանքները:

Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիները ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիեւը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիեւը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ:

Այնպես որ, այլընտրանք չունենք, դատապարտված ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ: Որեւէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում:

Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որեւէ բան չի որոշում այլեւս, որ Հայաստանն այլեւս որեւէ լծակ չունի որեւէ մեկին որեւէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպութոյւնների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր