
Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում, տեղեկացնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով ուղևորներից մեկին։
Աղբյուրը հաղորդում է, որ ինքնաթիռի հրամանատարն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Սա վրացական Georgian airways –ի ու հայկական Armenia aircompany-ի համատեղ չվերթն է։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։