«Լավրովը խառնում է Ալիևի պլանները». Լևոն Մնացականյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լավրովը խառնում է Ալիևի պլանները». Լևոն Մնացականյան

Լավրովը խառնում է Ալիևի պլանները…

ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը հորդորել է ռուսական բեռնափոխադրողներին Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես տարանցիկ ճանապարհ։

Հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն մասով, որ ՌԴ արտգործ նախարարն օգտագործել է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, ինչը հակասում է Բաքվի բռնապետի հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։

Բանն այն է, որ այս հայտարարությամբ Լավրովն ուղղակիորեն հակադարձում է Ալիևին՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Արցախից մնացած 25%-ի մասով)։

Սույն հայտարարությամբ Լավրովը հանդես է գալիս տանտիրոջ դիրքերից՝ կարծես Արցախն արդեն ռուսական համարելով։

Տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակում ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը բախվում են, ուստի կարծում եմ մոտակա ամիսներին կարճաժամկետ պատերազմն անխուսափելի է։

Հ.Գ. Փաստենք, որ պաշտոնական Մոսվկան հակադարձում է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով տարածաշրջանային խաղացողներին, որ ՌԴ-ն է դրության տերը ողջ Անդրկովկասում։

Լևոն Մնացականյանի էջից



Նման նյութեր