Ալիևը բացարձակ չի թաքցնում իր ծրագրերը
Advertisement 1000 x 90

Ալիևը բացարձակ չի թաքցնում իր ծրագրերը

Քանի Նիկոլը կա, Ալիևը Հայաստանից միշտ իր ուզածը ստանալու է (կոլաժ)

Երեկ Քարվաճառի շրջանում գտնված Ադրբեջանի բռնապետը հայտարարել էր, որ «կվերադարձնի Զանգեզուրի մահալն» ադրբեջանցիներին”, ինչպես նաև «հորդորել էր Վարդենիսը վերանվանել Բասարգեչար», քանի որ այն պատմական ադրբեջանական տարածք է…

Դե մեր ԱԳՆ-ին և այլ պետական կառույցներին դա չի հետաքրքրում… Նրանք կամ ոչնչով չեն զբաղվում, կամ էլ Նիկոլ Անհողին են սպասարկում՝ ձերբակալելով վերջինիս քննադատողներին և հակառակորդներին…

Իսկ խնդիրը նրանում է, որ եթե որևէ մեկը մտածում է, որ Ադրբեջանի բռնապետի խոսքերն ընդամենն անհիմն հայտարարություններն են, ապա չարաչար սխալվում են…

Վերջին արցախյան պատերազմից մի քանի ամիս առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից լուսաբանված Ադրբեջանի ԱԽ-ի նիստի ժամանակ պատին փակցված քարտեզին շատ քչերն էին ուշադրություն դարձրել… Իսկ այդ քարտեզում Արցախը, Հայաստանի ամբողջ հարավը և Սևանա լճի արևելյան մասերը պատկերված են Ադրբեջանի կազմում…

Նիկոլի կողմից սանձազերծված վերջին խայտառակ պատերազնում մեր պարտությունից հետո պաշտոնական Բաքուն չի էլ թաքցնում, որ նրա հեռահար ծրագրում Արցախից հետո նաև Հայաստանի հարավի և Գեղարքունիքի մարզի արևելյան մասի բռնազավթումն է…

Իլհամ բաբայի երեկվա քարվաճառյան ելույթները պետք է դիտարկել հենց այդ պրիզմայի ներքո… Ալիևը բացարձակ չի թաքցնում իր ծրագրերը և համոզված է՝ քանի դեռ իր կողմից ծնկի բերված և նսեմացված Նիկոլը ղեկավարում է Հայաստանը, ինքը Հայաստանից միշտ իր ուզածը ստանալու է… Նիկոլ Անհողն էլ իր իշխանությունը պահելու համար պատրաստ է կատարել Բաքվի բոլոր հրահանգները…

Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ օրինաչափ է. պարտված Նիկոլը չի կարող իրեն հաղթող Ալիևի հետ խոսել հավասարը հավասարի հետ, ինչպես նաև հույս ունենալ, որ միջազգային հանրություն կոչվածն իրեն չի ընդունելու խղճահարությամբ և զզվանքով՝ որպես կապիտուլյանտի…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր