Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ազատ արձակվեց. armeniasputnik.am

Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց։ Այս մասին հայտնում են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։

Որոշումը կայացրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Այսպիսով, օգոստոսի 17-ին Գորիսի համայնքապետարանի շենքից բերման ենթարկված ու ձերբակալված 4 անձանցից միայն մեկի` Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ դատարանը կալանավորումը կիրառեց որպես խափանման միջոց։

Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ Արմինե Չոփչյանն ու Սուսաննա Մկրտչյանը դատարանի որոշմամբ ավելի շուտ էին ազատ են արձակվել։

armeniasputnik.am