Տավուշի զորամասերից մեկի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել
Advertisement 1000 x 90

Տավուշի զորամասերից մեկի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 18-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում գտնվող զորամասի հրաձգարանի հարակից տարածքում խոտածածկ տարածք է այրվում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի «Ցամաք ձոր» կոչվող հանդամասում:

ԱԻՆ–ից հայտնում են, որ ժամը 16:58-ին հրդեհը մեկուսացվել է, 19։51-ին` մարվել։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։