Հիանալի զինվորական էր. զինվորները՝ Տավուշում զոհված սպայի մասին. yerkir.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հիանալի զինվորական էր. զինվորները՝ Տավուշում զոհված սպայի մասին. yerkir.am

Այսօր առավոտյան ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը մեկ տարուց ավելի է, ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում էր Բերդում:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ նա սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում, այդ թվում` Գորիսում տեղակայված զորամասում, եղել է դասակի հրամանատար:

Yerkir.am-ի հետ զրույցում Մելիքյանի հրամանատարությամբ ծառայած զինծառայողներ պատմեցին, որ նա հիանալի սպա էր, վարժ տիրապետում էր ռազմական գործին, ընկերասեր էր, զինվորներին նվիրված:

14199617_325693721105903_8953865822636425837_n

«Զինվորների կողմից շատ սիրված էր, բոլորը նրան հարգում էին»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր տեղեկություններով՝ Մելիքյանն Աշոցքից էր, ընտանիքի միակ արու զավակը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

12495060_249202538755022_1596728138703434722_n

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: