«Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը». Էդգար Ղազարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Անկախ այն բանից, թե ով ինչ կխոսի, ով ում ինչ կհամոզի, ով ում կընտրի, ով ում կմեղադրի, ով ում կգովաբանի ու կփառաբանի, ով ինչ պաշտոնը կզբաղեցնի և այլն․ պատմական փաստն այն է, որ Բաքվում հայկական բանակը ծաղրի առարկա վերածած, մեր զինվորների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող «ռազմական ավարի պուրակի» բացումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը»։