Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեկ ձմերուկի մասին նյութը շատ տարածվեց, ու լայն քննարկման առարկա դարձավ։ Խոսքը նիտրատներ չափող սարքով ստուգված ձմերուկի մասին էր, որի ցուցիչը 3֊4 անգամ գերազանցում էր թույլատրելի նորմը։ Մարդիկ կային, որ ասում էին, թե այդ չափիչների ցույց տված արդյունքները արժանահավատ չեն և այլն, և այլն։
Հիմա շատ, կոպիտ ասած, թքած, թե ինչ է ցույց տալիս այդ սարքը ու խոսենք իրականության մասին։
Իրականում ունենք աշխարհում ամենաբարձր քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը` ռեկորդային 100 000 բնակչի հաշվով` 400 հոգի, դրա գլխավոր պատճառներից մեկը ոչ առողջ սնունդն է, եթե ոչ գլխավորը։ Ով կասկածում է սարքի ոչ ճշգրիտ ցուցիչներին, խնդիր չէ, հնարավոր է և սխալ էլ ցույց տա, թող մի ձմերուկ վերցնի տանի լաբորատորիա ստուգելու։
Ուրեմն ՀՀ-ում, հատկապես այն շրջաններում, որտեղ առաջինն է հասնում ձմերուկը և սեխը, որպեսզի ավելի արագ աճի և շուտ քաղեն և ավելի բարձր գնով վաճառեն, սեզոնին գնում և աներևակայելի քանակությամբ կարբամիդ տեսակի պարարտանյութ են տալիս, թույլատրելի նորմը մի քանի անգամ գերազանցող քանակով։
Մի գաղտնիք էլ ասեմ, ոչ հավաստի ինֆորմացիա տամ։ Եղել են երկրում դեպքեր, երբ տասնյակ մարդկանց են արագ հոսպիտալացրել հաստաղիքի խնդիրների պատճառով, ինչը հենց նիտրատների պատճառով է եղել, վիրահատել, հաստաղիքը հեռացրել են, երկարատև բուժումը շարունակելուց հետո ուղարկել տուն։
Բայց, քանի որ մեր երկրում մարդկանց ինքնապահպանման բնազդի գործակիցը ձգտում է զրոյի, իմաստ չունի խորանալ։
Մի երկրում երբ Opel Zafira-ի հետևի ստորին մասում բաց գազաբալոնային համակարգ են տեղադրում ու ամբողջ ՀՀ-ով վարում, ռեալ ոնց-որ ռումբը դնես տակդ մեքենա վարես ու ոչ ոքի պետքը չի, էլ ի՞նչ խոսես առողջ սննդի մասին, պարարտանյութերի ու պեստիցիդների չարաշահման մասին ու այդպես շարունակ»։