Անդրանիկ Դավթյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարգելի Hayk Marutyan .
Սա Րաֆֆու 28 տարածքն է, այստեղ արդեն սկսել են շին աշխատանքները, ինչպես տեսնում եք դեռ կան ծառեր, այսինքն նախկինում սա եղել է պուրակ, դուք այս տարածքում բազմաֆունկցիոնալ բարձր ռիսկայնության օբյեկտ (IV կատեգորիա) համալիր կառուցելու շինթույլտվություն եք տվել , անտեսելով քաղաքաշինական կարևոր նորմերը, որի արդյունքում տուժվել ենք Սվաճյան 62 շենքի բնակիչներս։
Նախկին իշխանությունները այս տարածքը , որպես հանգստի գոտի են տրամադրել, այդ ինչպես է ստացվում, որ նախկին իշխանությունների կողմից, որպես հանգստի գոտի տրամադրված հողամասը , ձեր որոշմամբ դառնում է բազմաբնակարանային շենքի տարածք։
Ինչ մասնագիտացված աճպարար էլ լինի, այդ վերոգրյալը չի կարող կատարել, չնայած ինչ եմ զարմանում, ի պատասխան իմ հարցմանը Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նունիսկ այդ հողի օտարման վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերել։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality»