
2021-2022 ուսումնական տարին կսկսվի առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Այսօր Տավուշի մարզում նման հայտարարություն է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն, ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- ասել է փոխնախարարը կրթության ոլորտին նվիրված խորհրդակցության ժամանակ:Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները։