էն հազարից ավել ադրբեջանցի զինվորները, ո՞նց են իրենց զգում մեր հողում, ամեն բան նորմալ ա, հո ինչ որ բանի կարիք չունե՞ն, պակաս բան չմնա, ամոթ ա». Վլադիմիր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

էն հազարից ավել ադրբեջանցի զինվորները, ո՞նց են իրենց զգում մեր հողում, ամեն բան նորմալ ա, հո ինչ որ բանի կարիք չունե՞ն, պակաս բան չմնա, ամոթ ա». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հասկանալի է, որ պաշտոնատար անձանց աշխատասենյակներում Փաշինյանի նկարի պարտադիր պատից կախ լինելուց հետո, ավտոմատ տեսնելու էինք օդանավակայանում բրեժնևյան ժամանակների պոլիտբյուրոյի անդամների դեմքի արտահայտությամբ զգաստ ու միագիծ կանգնած генсек-ի դիմավորումը: Էդքան շատ չարժե ցույց տալ քաղաքական անլիարժեքության բարդույթն ու քաղաքական ինքնահաստատման ձգտումը, շատ խնդալու ա ու տխուր:

Հետաքրքիր է էդքան պատրաստակամ ու զգաստ կանգնել ու դիմավորելու պես ՊՆ,ԱԳՆ,ԱԽՔ նորանշանակ ղեկավարները կկարողանա՞ն այցելել Արցախ, ընդգծելով իրենց գերատեսչությունների գերակայությունները ի դեմս և ի թիվս Արցախի, թե՞ ամեն դեպքում գերակայությունը fake генсек դիմավորելն է:

P.S. Ի դեպ, էն հազարից ավել ադրբեջանցի զինվորները, ո՞նց են իրենց զգում մեր հողում, ամեն բան նորմալ ա, հո ինչ որ բանի կարիք չունե՞ն, պակաս բան չմնա, ամոթ ա»:



Նման նյութեր