«Մենք թուրքերին պարտվեցինք, երբ…». Արման Աբովյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մենք թուրքերին պարտվեցինք, երբ…». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Մենք թուրքերին պարտվեցինք ոչ այնժամ, երբ այս իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի կեղտոտ թուղթը:

Եվ ոչ այն ժամանակ, երբ մեզ պատմում էին «կառուցողական» Ալիևի մասին հեքիաթներ:

Մենք պարտվեցինք, երբ որոշ, իբր հայեր, թեթևացած շունչ քաշեցին, որ, իբր վերջ, ազատվեցինք Արցախից, և այժմ մենք կմիավորվենք խաղաղասեր էքստազի մեջ` քոչվոր բարբարոսների ցեղերի հետ:

Մենք պարտվեցինք, երբ զինվորների ծնողները պահանջում էին իրենց որդիներին Արցախից վերադարձնել Հայաստան:

Մենք պարտվեցինք, երբ, իբր, հրապարակում պարտված երկրի որոշ իբր զինվորները եռանդորեն շնորհակալություն հայտնեցին «գերագույնին» կապիտուլյացիայի համար, քանի որ դրանով նա «փրկեց նրանց կյանքը»: Այդ, իբր զինվորները շատ չէին, սակայն կարևորը երևույթներ, ոչ թե «ուրախացողների» քանակաը։

Մենք պարտվեցինք, երբ արմատազուրկ տականքն ու հայկական ազգանուններով նողկանքները սկսեցին վատաբանել արցախցիներին և հին հայկական Շուշի քաղաքը «ադրբեջանական» անվանել:

Մենք պարտվեցինք, երբ նոյեմբերի 9 -ից նստում էինք տանը և միայն «արժեքավոր» խորհուրդներ էինք տալիս այն մարդկանց, ովքեր փորձում էին մի կերպ պայքարել:

Մենք պարտվեցինք, երբ չխելագարվեցինք պլաստիկ տոպրակների տեսքից՝ դիահերձարանի հատակին նետված մեր եղբայրների աճյուններով:

Մեր պարտությունը չի ավարտվել, մեր ամոթը չի սպառվել, այսօր սահմանագծման և սահմանների բացման քողի տակ պատրաստվում է Հայաստանի փուլային մասնատումը: Ամենավատն այն է, որ դուք դա ինձանից լավ գիտեք, բայց կկոցելով աչքերը՝ դուք հրաժարվում եք հասկանալ, որ մենք արագորեն կորցնում ենք հայերի վերջին ապաստանը՝ մեր Հայրենիքը»:



Նման նյութեր